Արոնյանը Clutch Chess International-ի կիսաեզրափակիչում է
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս եկավ Clutch Chess International-ում կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակիչում Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Գրիշչուկի դեմ ևս 6 պարտիաներից հետո, Արոնյանն առավելության հասավ 10:8 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Հաջորդիվ հայ գրոսմայստերի մրցակիցն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: