Վաղը հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ ՀՀ գլխավոր դատախազություն. Կոչուբաև

Հայտնում եմ, որ ինձ են դիմել արտերկրում բնակվող մի խումբ հայրենակիցներ, որոնց խնդրանքով ստանձնել եմ ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող, շուրջ մեկ տասնյակ կենսաբանական լաբորատորիաների փակման, նրանց տրված լիցենզիայի դադարեցման գործը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը՝ անդրադառնալով ՀՀ-ում գործող կենսաբանական լաբորատորիաներին:

Նա, մասնավորապես, նշել է. «Ինձ փոխանցված տեղեկատվության համաձայն՝ նշված լաբորատորիաները գործում են ամերիկյան ֆինանսավորմամբ եւ տեղակայված են Երեւանում եւ ՀՀ գրեթե բոլոր մարզերում։ Այդ տեղեկատվության համաձայն՝ նշված լաբորատորիաները իբրեւ թե զբաղվում են գենետիկ հետազոտություններով, իսկ իրականում նրանց գլխավոր խնդիրը տարբեր տեսակի վարակիչ պաթոգենների /հարուցիչների/ արտադրությունն է։

Նշված խնդիրը էլ ավելի է արդիական դառնում ՀՀ-ում ստեղծված համաճարակային իրավիճակի սրացման ֆոնին եւ փաստաբանական գաղտնիքով ծածկված տեղեկատվությունից բխում է ողջամիտ կասկած, որ այժմ ՀՀ-ում հնարավոր է, որ շրջանառվում են նաեւ այլ վարակիչ հարուցիչներ։

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ամերիկյան ֆինանսավորմամբ գործող կենսաբանական լաբորատորիաները, ըստ էության, զբաղվում են կենսաբանական ոչնչացման զենքի ստեղծմամբ եւ տարածմամբ, ինչը առերեւույթ խաղաղության եւ մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցափաստի հատկանիշներ է պարունակում՝ վաղը հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ ՀՀ գլխավոր դատախազություն եւ հանդես կգամ ավելի ծավալուն հրապարակմամբ»:

ՀՀ-ում գործող կենսաբանական լաբորատորիաների մասինՀայտնում եմ, որ ինձ են դիմել արտերկրում բնակվող մի խումբ…

Gepostet von Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաև/ Lawyer Alexandr Kochubaev am Dienstag, 9. Juni 2020

Տեսանյութեր

Լրահոս