Կորոնավիրուսի դեպքում հնարավոր է՝ կոլեկտիվ իմունիտետը զարգանա ավելի մեղմ պրոցեսի արդյունքում. Արտաշես Թադևոսյան
Երևանի պետական բժշկական համալսարանում կազմակերպված այսօրվա քննարկման ընթացքում ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ, բ.գ.թ., պրոֆեսոր Վիգեն Ասոյանն անդրադառնալով հարցին՝ եթե դիմակի կրումն իսկապես օգնում է կանխել, որ մարդը կորոնավիրուսով չհիվանդանա, ապա ինչպե՞ս է կոլեկտիվ իմունիտետ ձևավորվելու, ասաց.
«Եթե այդ տրամաբանությամբ մտածենք, էդ դեպքում թող ոչ ոք չպաշտպանվի հիվանդությունից, ձեռք կբերենք կոլեկտիվ իմունիտետ, բայց էդ դեպքում կունենանք մոտավորապես մեկ շաբաթ հետո հազարից ավելի թոքաբորբով պացիենտների դիմելիություն հիվանդանոցներ՝ առաջնային օղակի բժիշկներին: Դա ճիշտ բան չի»:
Վիգեն Ասոյանի խոսքով՝ դիմակ կրելն այս դեպքում հնարավորություն է տալիս, որ պակաս թվով քաղաքացիներ կդիմեն հիվանդանոցներ և պոլիկլինիկաներ, և բժիշկները կկարողանան հասցնել սպասարկել և բուժել արդեն իսկ դիմած քաղաքացիներին:
Որպես հավելում՝ ԵՊԲՀ հանրային առողջապահության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանն էլ նկատեց.
«Դիմակները նվազեցնում են վարակվելու ռիսկը, ռիսկը փոքրանում ա: Այո, կոլեկտիվ իմունիտետն է զարգանալու, որ փրկի: Հնարավոր է երկար ժամանակ, ավելի մեղմ պրոցեսի արդյունքում կզարգանա»: