Էդվարդ Միլիտոնյանը ցավակցել է Մաքսիմ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ցավակցություն է հայտնել գրող, հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ Մաքսիմ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ։
«Մաքսիմ Հովհաննիսյանն Արցախի մշակութային, հասարակական կյանքում մեծ ներդրում ունի և նրա մահն, իսկապես մեծ կորուստ է բոլորիս համար։
2019 թվականին նշեցինք Մաքսիմ Հովհաննիսյանի 85-րդ ամյակը։ Իմ ելույթում խոսեցի նրա կարևոր գործունեության մասին և բարձր գնահատանքի արժանացրի նրա դերը Արցախի հոգևոր, մշակութային և հասարակական կյանքում, ինչպես նաև հայ գրականության մեջ»,- ասված է Էդվարդ Միլիտոնյանի ցավակցական խոսքում։
Կյանքի 86-րդ տարում մահացել է գրող, հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ Մաքսիմ Հովհաննիսյանը։