Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գարուշ Դավթյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը` 2020 թվականի հունիսի 5-24-ը ներառյալ:
2. Գարուշ Դավթյանի արձակուրդում գտնվելու ընթացքում քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարին կփոխարինի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի տեղակալ Վաչե Քալաշյանը»,-ասված է որոշման մեջ: