Տեղի է ունեցել ֆուտբոլային առաջին հանդիպումը՝ Zoom տրիբունաներում
Տեղում չի եղել ոչ մի հանդիսական։
Որոշ երկրներ սկսել են թուլացնել COVID-19 համաճարակի հետ կապված սահմանափակումները, բայց ոչ ամբողջությամբ: Օրինակ՝ Դանիայում անցկացվեց ֆուտբոլային հանդիպում, բայց հեռուստադիտողներին թույլ տրվեց դիտել խաղը միայն Zoom-ի միջոցով: Այդ մասին հայտնում է ABC-ն:
Հազարավոր երկրպագուներ օգտվել են վիդեոկոնֆերանսի ծառայությունից, որպեսզի մարզադաշտում լինեն «Օրհուս» և «Ռանդերս» ֆուտբոլային ակումբների միջև կայացած խաղի ընթացքում, որը կարանտինից հետո բացեց ֆուտբոլային մրցաշրջանը: Որպեսզի խաղացողները զգան երկրպագուների աջակցությունը, մեծ էկրաններ տեղադրվեցին ֆուտբոլի դաշտի պարագծի շուրջ՝ ծածկելով դատարկ տրիբունաները:
Զանգերի կազմակերպման և դիտանցման գործում ներգրավված էր 20 հոգանոց խումբ: Երկրպագուները նշում էին խաղը դիտելու այս ձևաչափի որոշակի թերություններ. պարզ էր, թե ինչպես են որոշ հեռուստադիտողներ անում տնային աշխատանքները՝ անընդհատ շեղվելով խաղից, բացի այդ, այդպիսի մեծ լսարանը անընդհատ գործում էր ոչ սինխրոն: Հետևաբար, որոշ երկրպագուներ կարող էին ավելի վաղ տեսնել գոլը և ուրախանալ իրենց թիմի համար, իսկ մյուսները փորձում էին հասկանալ, թե ինչ է կատարվում:
Սիրարփի Աղաբաբյան