Ամրամ Մակինյանը` Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքների մասին

Փաստաբան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հարգելի ընկերներ,

Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից

1. ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառպանք պատճառելու և
2. նրա կողմից որևէ անձի ապօրինի ազատությունից զրկելու

վերաբերյալ հիմնավոր կասկածը:

Ավելի պարզ՝ երկու ամիս քրտնաջան աշխատանքի արդյունքում դատարան ներկայացված 500 թերթից ավել նյութերում այդպիսի տվյալներ դատարանը չի արձանագրել, որը ոչ այլ ինչ է, քան նաև այս հերթական գործի հիմնովին ջախջախում:

Առայժմ առաջարկում եմ իրենց բուն գործը թողած ապատեղեկատվություն տարածողներին, տաս չափել, մեկ գրել, հակառակ դեպքում կրկին փաստաբանի կարիք կունենան»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031