Ինքնասպանության փորձը կանխվել է
![](https://168.am/wp-content/uploads/2020/05/60442_b.jpg)
Մայիսի 28-ին, ժամը 08։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
Ոստիկանության աշխատակիցները կանխել են քաղաքացու (Սմբատ Պ․) ինքնասպանության փորձը և տեղափոխել Մաշտոցի բաժին։