Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 442 , մահվան՝ 15 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 8216 է, մահվան դեպքերինը՝ 157
Հայաստանում մայիսի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 442 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ մայիսի 28-ին հաստատվել է կորոնավիրուսի 8216 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 54931 (վերջին մեկ օրում՝ 1253):
Փաստացի այս պահին բուժվում է 4772 անձ (մեկ օրում ավելացել է 395-ով):
Վերջին տվյալներով ապաքինվել է 3287 անձ (վերջին մեկ օրում՝ 32 մարդ):
Ընդհանուր առմամբ, 113 պացիենտ մահացել է (ավելացել է 15-ով):