9-ամյա տղային օրգազմի մասին պատմող գիրք տալու առնչությամբ Սոֆյա Հովսեփյանը դիմել է ոստիկանություն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ոչ միայն տեղյակ է, որ Կոմիտասում 9-ամյա տղային օրգազմի մասին պատմող գիրք են տվել, որի մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրել էր երեխայի հայրը, այլև համապատասխան միջոցներ է ձեռնարկել երևույթը կանխելու նպատակով.

«Արդեն հրապարակում եմ արել և կոչով հանդես եկել, որ այն մարդիկ, որոնք, եթե տեղյակ են, որ այդ երեխայից բացի, կան նաև այլ երեխաներ, խնդրել եմ ինձ տեղյակ պահել: Դեռ երկրորդ երեխային չենք գտել, խոսել եմ հրապարակում կատարած անձի հետ, նա վստահեցրել է, որ իր երեխային տվել են նման գիրք: Ես դիմել եմ ոստիկանություն՝  խնդրելով նախ պարզել, թե ինչ է տեղի ունեցել, քանի որ հնարավոր է, որ ոչ թե ինչ-որ կազմակերպություն է այն տվել, այլ ինչ-որ անձ, և արդյո՞ք հերթական քայլը չի արվում ծնողների մոտ ինչ-որ էմոցիաներ առաջացնելու համար»,- ասաց Սոֆյա Հովսեփյանը:

Նա հույս հայտնեց, որ ոստիկանությունը կզբաղվի հարցով և կպարզի, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս