Անգլիայում հունիսին կվերականգնվի շուկաների ու խանութների աշխատանքը
Անգլիայում հունիսին խանութներն արդեն կարող են ընդունել հաճախորդների, իհարկե, պահպանելով բոլոր անվտանգության կանոնները:
«Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Նրա խոսքով, բացօթյա շուկաները և ավտոսրահները կարող են սկսել աշխատել հունիսի 1-ից: Մյուս առևտրի կետերը ստիպված կլինեն սպասել մինչև հունիսի 15-ը:
Առայժմ շարունակում են փակ մնալ վարսավիրանոցները, գեղեցկության սրահները և հյուրանոցները: Նշվում է, որ Հյուսիսային Իռլանդիան, Ուելսը և Շոտլանդիան իրավունք ունեն սահմանել արգելափակումից դուրս գալու իրենց ժամկետները: