Բաժիններ՝

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 5-ամյա երեխա է մահացել

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում նախօրեին՝ մայիսի 25-ին, 5-ամյա երեխա է մահացել։ Այս մասին տեղեկացնում է բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը:

«Մահը ոչ մի կապ չունի կորոնավիրուսի հետ, խնդրում եմ չշահարկել։ Երեխայի հետ դժբախտ դեպք է տեղի ունեցել: Տան հեռուստացույցը (սովետական) ընկել է վրան:

Երեխան Երևան է տեղափոխվել Մասիսի բժշկական կենտրոնից, մայիսի 20-ին` առանց գիտակցության, արյունահոսությամբ, ծայրահեղ ծանր վիճակում, ունեցել է գանգուղեղային ծանր տրավմա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Ոստիկանությունից էլ տեղեկացնում են, որ մայիսի 20-ին ժ.21.35-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, կոմա» ախտորոշմամբ բուժօգնության է բերվել Մասիս քաղաքի բնակիչ 2015թ ծնված տղա երեխա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժ. 21.00-ի սահմաններում, իրենց տան հյուրասենյակում տեղադրված տակդիրի վրայից հեռուստացույցը ընկել է երեխայի վրա, որի հետևանքով ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մայիսի 25-ին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 21.50-ին երեխան գիտակցության չգալով մահացել է: Նյութեր են նախապատրաստվում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս