Բողոքները հետ են վերցրել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հարգելի գործընկերներ,
Տեղեկացնում եմ, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Հայկ Ալումյանի, Արամ Վարդևանյանի և Արամ Օրբելյանի վերաքննիչ բողոքների վերաբերյալ այսօր Վերաքննիչ քրեական դատարան մուտքագրվել է դիմում՝ նշված վերաքննիչ բողոքները հետ վերցնելու վերաբերյալ:
Հ.Գ. 12 ամսվա ընթացքում սույն գործով ներկայացվել էին երկու անձնական երաշխավորության միջնորդություններ, երկուսը իրավական տեսանկյունից անհերքելի է, որ ենթակա էին բավարարման: Երկուսի վերաբերյալ վերաքննիչ բողոքները մակագրվում են 18 դատավորներից հենց Արմեն Դանիելյանին»:
Հարգելի գործընկերներ,Տեղեկացնում եմ, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Հայկ…
Gepostet von Aram Vardevanyan am Samstag, 23. Mai 2020