![](/banners/BeFunky-design.jpg)
Վրաց-թուրքական սահմանի Սարպի անցակետում այլևս հերթեր չկան․ ազատ թափառում են կովերը
![](https://168.am/wp-content/uploads/2020/05/sarp-sinir-kapisi-nda-gulumseten-goruntuler-4544244.jpg)
Վրաստանի և Թուրքիայի Սարպի սահմանային անցակետի մոտ երկարատև հերթերից և խցանումներից հետո այժմ հանգստություն է տիրում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Անցակետի Թուրքիայի հատվածում՝ Արդվին նահանգում անասնապահությամբ զբաղվող բնակիչները իրենց կովերին արածեցնելու են ուղարկել, սակայն վերջիններիս գտել են այդ անցակետի դիմաց՝ անարգել թափառելիս։
Կովերի զավեշտալի լուսանկարները հայտնվել են թուրքական մամուլում և լայն քննարկումների առիթ դարձել սոցցանցերում։
Կորոնավիրուսի դեմ պայքարում իրականացվող միջոցառումների շրջանակում Սարպիի անցակետում արգելվել էր տրանսպորտային միջոցների և հետիոտների մուտքն ու ելքը։