Բաժիններ՝

Սցենարի ամբողջականության համար պակասում է ՀՊՏՀ դասախոսների արձագանքը․ Սմբատ Գոգյան

ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էլի արժեքային բախման մասին:

Չի կարող աշխատանքի գնահատական լինել աշխատանքային ուղղաձիգ հարաբերությունում իրենից ներքև գտնվող (ով կախված է վարածդ քաղաքականությունից) մարդու կարծիքը: Սա տարրական էթիկայի հարց է:

Վերջին ամիսներին ատենախոսություն պաշտպանած կամ մոտակա ամիսներին պաշտպանել պատրաստվող հայցորդներն ու ասպիրանտները ենթագիտակցաբար կարող է հավատան, որ ինձանից վարչական կախման վտանգի տակ են և ինձ համար անթույլատրելի է, որ նրանք ինձ աջակցություն հայտնեն:

Նմանատիպ իրավիճակում են ռեկտորներն ու առավել ևս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարները, որոնց մեծ մասը մոտակա ամսիներին մասնակցելու է ռեկտորի ընտրություններին:

ՀԳ. Սցենարի ամբողջականության համար պակասում է ՀՊՏՀ դասախոսների արձագանքը»։

Էլի արժեքային բախման մասին:Չի կարող աշխատանքի գնահատական լինել աշխատանքային ուղղաձիգ հարաբերությունում իրենից ներքև…

Gepostet von Smbat Gogyan am Freitag, 22. Mai 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս