«Հայտնի ճիվաղ կամ մակաբույծ, ով բժշկականում սովորելու տարիներին երանի կտար ինձ կամ այլ նորմալ մարդկանց պարզապես բարևել». Կարեն Ավագյան
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գրառմանը.
«Որպես բժիշկ մշտապես հետաքրքրվել եմ ոլորտի խնդիրներով, բարձրաձայնել եմ պրոբլմեների մասին և հեռու եմ մնացել այդ հարցերը անձնական տիրույթ տեղափոխելուց:
Սակայն, այսօր մեր ոչ բարով Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող մարդու գրառումից հետո, որում հիշատակել է նաև ինձ,
ստիպված եմ խախտել այս չգրված կանոնը:
Այ իրականության զգացողությունը կորցրած։ Հայտնի ճիվաղ կամ մակաբույծ, ով բժշկականում սովորելու տարիներին երանի կտար ինձ կամ այլ նորմալ մարդկանց պարզապես բարևել։
Դու պատասխան ես տալու ինչպես ժողովրդին՝ քո ապիկար և հանցավոր գործունեության համար, որի պատճառով վարակի թվերը Հայաստանում օրական կտրվածքով այլևս հարյուրներով են չափվում, այնպես էլ ինձ՝ քո վերին բացվածքով թույն շաղ տալու համար:
Ես դեռ կդիմանամ, մնաց ժողովուրդը դիմանա…»:
Որպես բժիշկ մշտապես հետաքրքրվել եմ ոլորտի խնդիրներով, բարձրաձայնել եմ պրոբլմեների մասին և հեռու եմ մնացել այդ հարցերը…
Gepostet von Karen Avagyan am Donnerstag, 21. Mai 2020