Լիտվան պլանավորում է վերականգնել օդային հաղորդակցությունը Նորվեգիայի հետ
Լիտվայի կառավարությունն իր աջակցությունն է հայտնել ԱԳՆ-ի ներկայացրած առաջարկությունն այն մասին, որ վերականգնեն օդային հաղորդակցությունը Նորվեգիայի հետ:
Այս մասին տեղեկցնում է «Ռեգնում» գործակալությունը:
Թռիչքները նախատեսվում է վերականգնել դեպի Օսլո, Օլեսուն, Բերգեն: Թռիչքների վերականգնման հայտն ավելի վաղ եկել էր «AirBaltic» և «WizzAir» ավիաընկերություններից: