Բաժիններ՝

Գերմանացիների մեծ մասը հասարակական տրանսպորտով երթևեկելը նախընտրելի չի համարում

Կորոնավիրուսի պատճառով Գերմանիայում շատերը չեն ցանկանում օգտվել հասարակական տրանսպորտից:

«Deutsche welle»-ն տեղեկացնում է, որ դա կարող է հանգեցնել մեծ վնասների:

«Ափսոսո՞ւմ եք, արդյոք, որ դուք չունեք սեփական ավտոմեքենա». այս հարցն են ուղղել Գերմանիայի քաղաքացիներին: Գերմանացիների 20 տոկոսից ավելին չունի սեփական ավտոմեքենա: Հարցման արդյունքների համաձայն, նրանց զգալի հատվածն ասել է, որ ափսոսում է:

Քաղաքացիներից շատերի մոտ տրանսպորտով երթևեկելն առաջացնում է անհարմարության զգացում: Հարցման մասնակիցների 36 տոկոսը նշել է, որ ներկա փուլում տրանսպորտով երթևեկելու ժամանակ իրենց ավելի անհարմարավետ կզգան, քան նախկինում, 27 տոկոսը նշել է, որ շատ անհարմարավետ կլինի: Ընդհանուր առմամբ, 63 տոկոսի համար հասարակական տրանսպորտը ներկա պայմաններում նախընտրելի չէ: Քաղաքացիներն ընդգծել են, որ սեփական ավտոմեքենաներով երթևեկելը ավելի հարամարավետ կլիներ իրենց համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031