Նոր կորոնավիրուսի (Covid-19) թեստավորման նպատակով ՀՀ են ուղարկվել ևս 27 փորձանմուշ. ՏՇ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի (Covid-19) թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն են ուղարկվել ևս 27 փորձանմուշ:

Նմուշառումներն իրականացվել են Շահումյանի շրջանի վարակի օջախի կոնտակտավոր անձանցից, բուժվող վարակակիրներից և բուժանձնակազմից:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Արցախում կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 28 քաղաքացու մոտ, որից 8-ը բուժվել են, մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 581 քաղաքացի, մեկուսացվել՝ 71-ը:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի (Covid-19) թեստավորման նպատակով…

Gepostet von Արցախ / Տեղեկատվական շտաբ am Montag, 18. Mai 2020

Տեսանյութեր

Լրահոս