Ավտովթար «Ջրաշխարհ»-ի մոտ. կան վիրավորներ
Մայիսի 16-ին, ժամը 10։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Opel Zafira» (վարորդ՝ Արթուր Գ․, ծնված 1968 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «BMW» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (Արսեն Դ․, ծնված 1974 թ․ և Գոռ Դ․, ծնված 1999 թ․) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ ուղևոր Գրիգոր Պ․-ն (ծնված 2008 թ․)՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։
Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենան ուղղել են, հոսանքազրկել, փակել գազի բալոնի փականը, այնուհետև մոտեցրել ավտոքարշակին և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։