Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցեր
![](https://168.am/wp-content/uploads/2020/05/f5eb2d72baad70_5eb2d72baadb4.thumb_.jpg)
Մայիսի 14-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային կառույցների՝ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձել են ԼՂ խաղաղ գործընթացին:
Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների հասցեագրման համատեքստում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևորել է հակամարտության բոլոր կողմերի անվերապահ հանձնառությունն ապրիլի 21-ին Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ և միջնորդությամբ ընդունված հնգակողմ հայտարարության դրույթներին: