«Պարոնայք 50-50». «Կարծում եմ՝ երգիծանքի ուժն այն թվերի համար արդեն անհանդուրժելի էր…». Վարդան Պետրոսյան
Դերասան, սցենարիստ Վարդան Պետրոսյանը «YouTube»-ի իր պաշտոնական ալիքում հրապարակել է «Պարոնայք 50-50» մենաներկայացումը՝ հինգ հատվածով:
Պետրոսյանն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր հետևորդներին՝ հայտնելով, որ ներկայացումը գրվել, բեմադրվել և խաղացվել է 2012 թվականին Երևանի Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնում:
«Այս ներկայացումը, ցավոք, չցուցադրվեց հեռուստատեսությամբ։ Կարծում եմ՝ երգիծանքի ուժն այն թվերի համար արդեն անհանդուրժելի էր… Բարի դիտում»,-գրել է Պետրոսյանը: