«Նիկոլ Փաշինյանը խոսք տվեց, բայց էս հարցին առաջընթաց չկա… Աղաջանյանին էլ ենք դիմում ուղարկել, խնդրում ենք, որ իջնի ներքև, մեզ լսի, ասում է՝ ժամանակ չունեմ». քաղաքացի
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Եկմալյան փողոցի 4-16 շենքի բնակիչները՝ իշխանությունից պահանջելով լուծել իրենց բնակարանային խնդիրները։
«Դիմում եմ գրել Նիկոլ Փաշինյանին, ուղարկել են քաղաքապետարան, գնացել եմ քաղաքապետարան, ասում են՝ սպասի։ Հիմա ներդրողը եկել է, ցանկանում է գնել հողը, քանդի կիսաքանդված տները, նոր շենք կառուցի, հիմա էլ շինթույլտվություն չեն տալիս։ Աղաջանյանին էլ ենք դիմում ուղարկել, խնդրում ենք, որ իջնի ներքև, մեզ լսի, ասում է՝ ժամանակ չունեմ։ Ոչինչ չեն անում, և չգիտեմ՝ ինչի համար են էնտեղ նստած։ Նիկոլ Փաշինյանը խոսք տվեց, բայց էս հարցին առաջընթաց չկա, տանջվելով ապրում ենք»,- դժգոհեց քաղաքացին։
Մաննրամասները՝ տեսանյութում