«Արտակարգ դրությունը երկարացվում է, սահմանափակումները՝ չէ, տրանսպորտը մտածում ենք բացել». Փաշինյան
«Արտակարգ դրությունը երկարացվում է, բայց սահմանափակումները՝ չէ»,- քաղաքում շրջելու ընթացքում քաղաքացիների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե արտակարգ դրությունը թողնում ենք, ու թողնում ենք նույն վիճակը, այսինքն՝ սաղ աշխատատեղերը և այլն, բա ո՞նց ա լինելու վիճակը, տրանսպորտ չկա, ոչ մի բան չկա»,- վարչապետից հետաքրքրվեց քաղաքացին:
«Դե հիմա ուզում ենք բացենք: Բայց արտակարգ դրությունը հետևյալի համար ա պետք էս փուլում, որ եթե, Աստված չանի, կոնկրետ բնակավայր պետք լինի փակել, կարենանք փակել, որովհետև առանց արտակարգ դրության չենք կարող:
Եվ երկրորդը, մարդ ես, սիտուացիան ինչ-որ… այսինքն՝ մեր պլանը էս ա, որ արտակարգ դրությունը երկարացնենք, բայց սահմանափակումները բան չանենք: Բայց Ձեզ պտի խնդրենք, որ մի քիչ… այսինքն՝ հանուն, առաջին հերթին, Ձեր ծնողներին: Երեխեքի հետ կապված, փառք Աստծո, ոչ մի խնդիր չկա, միջին տարիքի մարդկանց, ովքեր խրոնիկ հիվանդություն չունեն, խնդիր չկա: Առաջին խոցելի խավը մեր մեծահասակներն են, մեր ծնողներն են, հետո սրտներիս դարդ ա ըլնելու»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ հիմա մտածում են՝ խստացնեն և թույլ չտան փողոցում մարդկանց տեղաշարժվել առանց դիմակների: Ըստ նրա՝ նախկինում այդ պահանջը չէին դնում, որովհետև մտածում էին, թե դիմակների դեֆիցիտ կարող է առաջանալ, իսկ այժմ, քանի որ Հայաստանում կա դիմակների արտադրություն, ու չնայած այդ դիմակները, Նիկոլ Փաշինյանի խոսքով, մի քիչ թանկ են, բայց հույս ունեն, թե գինը կնվազի: