«Ֆերարին» պաշտոնապես հայտարարեց Սեբաստիան Ֆետելի հեռանալու մասին
![](https://168.am/wp-content/uploads/2020/05/1015050.jpg)
«Ֆորմուլա-1»-ի գերմանացի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը չի շարունակի համագործակցությունը «Ֆերարի»-ի հետ և ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանա թիմից: Այս մասին հայտնում է «Ֆերարի»-ի մամուլի ծառայությունը: Գերմանացի ավտոարշավորդի պայմանագիրը «Ֆերարի»-ի հետ ավարտվում է 2020 թվականին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աշխարհի քառակի չեմպիոն Ֆետելը հրաժարավել է նոր պայմանագիր ստորագրել «Ֆերարի»-ի, քանի որ իտալական թիմը նոր մրցաշրջանի համար առաջարկել է միայն 12 միլիոն աշխավարձ, այնինչ Ֆետելը մինչ այս ստանում էր 40 միլիոն: