![](/banners/BeFunky-design.jpg)
Պյանիչը «Բարսելոնայի» հետ համաձայնեցրել է 4 տարվա պայմանագիր
![](https://168.am/wp-content/uploads/2020/05/juventus-v-bayer-leverkusen-group-d-uefa-champions-league-5d9e438e0c0008ecb6000001.jpg)
«Յուվենթուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը մրցաշրջանի ավարտին կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:
30-ամյա բոսնիացին կատալոնական ակումբի հետ համաձայնեցրել է 4 տարվա պայմանագիր, հայտնում է Sport.es-ը՝ հղելով իտալական աղբյուրներին:
Այժմ «Բարսելոնան» և «Յուվենթուսը» պետք է պայմանավորվեն տրանսֆերի վերաբերյալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը