Բաժիններ՝

Զինծառայող ամուսինները ծառայության են անցել նույն զորամասում ՄԻՊ-ի աջակցությամբ

Պայմանագրային զինծառայողը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին զինծառայող կնոջ հետ նույն զորամասում ծառայությունը կազմակերպելու հարցում աջակցություն ստանալու նպատակով։

«Նա տեղեկացրել է, որ 2019 թվականի սեպտեմբերին ծառայողական անհրաժեշտությունից ելնելով իրեն տեղափոխել են ծառայության այլ զորամաս, սակայն կնոջը չեն տեղափոխել: Արդյունքում, իր և կնոջ ծառայության վայրերի միջև հեռավորության պատճառով չի կարողանում տեսակցել ընտանիքին:

Մարդու իրավունքների պաշտպանն ամուսինների ծառայությունը նույն զորամասում ապահովելու առաջարկով դիմել է Պաշտպանության նախարարություն՝ համապատասխան հիմնավորումներով։

Պաշտպանության նախարարության հետ համագործակցության արդյունքում որոշում է կայացվել ամուսինների ծառայությունը կազմակերպել նույն զորամասում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031