Բաժիններ՝

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 7 933-ով

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 7 հազար 933-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 114 հազար 431: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ ընդհանուր առմամբ ապաքինվել է 13 հազար 220 մարդ, 1169-ը մահացել է:

«Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 114 հազար 431 է (աճը 7,4 տոկոս), վարակի դեպքեր գրանցվել են երկրի 85 ռեգիոնում: Վերջին մեկ օրում ապաքինվել է 1601 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 13 հազար 220: Մահացածների թիվն ավելացել է 96-ով՝ ընդհանուր թիվը կազմելով 1169»,-ասված է Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի հաղորդագրությունում: Նշվում է, որ նոր դեպքերից 3 հազար 534-ի դեպքում ախտանշաններ չեն եղել:

Մոսկվայում մեկ օրում առողջացել է 631 մարդ, Չեչնիայում՝ 104 մարդ, Նիժնի Նովգորոդում՝ 63-ը, Կրասնորյարսկի երկրամասում և Օրենբուրգի շրջանում՝ ընդհանուր 60 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս