Լուկաշենկոն չի բացառել Բելառուսի սահմանադրության փոփոխումը
Բելառուսի Հանրապետությունում առաջիկա հինգ տարում նախատեսվում է փոփոխել սահմանադրությունը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Մենք ունենք որոշ հարցեր, որոնք պետք է լուծենք առաջիկա հինգ տարում։ Սահմանադրության հարցն էլ չի հանվել։ Այստեղ, միանգամայն, կարելի է ասել, որ մենք նոր հնգամյակում են, և ամենայն հավանականությամբ կունենանք նոր սահմանադրություն»,- ասել է Լուկաշենկոն։