Բաժիններ՝

Հայաստանում ցորենի դեֆիցիտ չի լինի. Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ

Հայաստանը ցորենի խնդիր չունի և չի ունենա. ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ պնդեցին Էկոնոմիկայի նախարարի տեղակալները: Արման Խոջոյանի խոսքով՝ շուտով պատրաստվում են աշնանացան ցորենի բերքահավաքին.

«52.500 հեկտար աշնանացան ցորենի ցանքատարածություններ ունենք: Մայիսի կեսերից մինչև սեպտեմբեր բերքահավաքը կիրականացվի»:

Նրա խոսքով՝ ցորենի խնդիր չունի ոչ միայն Հայաստանը, այլև ԵԱՏՄ-ն առհասարակ:

«ԵԱՏՄ շրջանակներում այս տարի կունենանք 46 մլն տոննա ցորենի պրոֆիցիտ, սա նշանակում է, որ երկրներն իրենց պահանջները բավարարելուց բացի՝ այդքան ավել արտադրանք կունենան, դրանից 41 մլն տոննան՝ միայն Ռուսաստանում, ինչը նշանակում է, որ այդքանը վաճառելու են»,- ասաց Արման Խոջոյանը:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը պարզաբանեց, որ ԵԱՏՄ-ում պրոֆիցիտը նշանակում է, որ մենք ներկրման խնդիրներ էլ չենք ունենա:

«Հայաստանը ցորենի մասով 30 տոկոս ինքնաբավ է: Մենք նախորդ տարիներին ներկրել ենք Ռուսաստանից, այս տարի ևս խնդիր չենք ունենա, բայց սերմնաբուծության ծրագիր ենք իրականացնում, նպատակ ունենք ցանքատարածություններն ավելացնելու, ցորենի արտադրության ծավալները մեծացնելու»,- ասաց Գաբրիելյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս