ԱԺ աշխատակազմում կորոնավիրուսով վարակված քաղաքացի չկա. Տիգրան Գալստյան

«Եթե ես ԱԺ աշխատակազմում կորոնավիրուսով վարակված քաղաքացու մասին տեղեկության չեմ տիրապետում, դա նշանակում է, որ 99 տոկոսով կորոնավիրուսով վարակված քաղաքացու մասին ոչ թե տեղյակ չեմ, այլ պարզապես  վարակված քաղաքացի չկա»,- 168.am-ի հարցին,  թե արդյո՞ք ԱԺ աշխատակազմում արձանագրվել է վարակի դեպք, պատասխանեց աշխատակազմի ղեկավար Տիգրան  Գալստյանը:

Ինչ վերաբերում է ԱԺ բոլոր պատգամավորներին մասսայական թեստավորման ենթարկելու անհրաժեշտությանը, ապա աշխատակազմի ղեկավարը նշեց

«Ազգային ժողովի որոշ պատգամավորներ Արցախի ընտրություններից առաջ թետավորման են ենթարկվել, հիմա բոլորը կենթարկվեն: Սա մեր կանխարգելիչ ու նախազգուշացնող աշխատանքների մի մասն է կազմում: Նշենք, որ դիտարկում ենք նաև ԱԺ ամբողջ աշխատակազմին թեստավորելու հարցը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930