Բաժիններ՝

Գերմանիայի կառավարությունը պատրաստ է ապահովել կորոնավիրուսով հիվանդ օտարերկրացիների բուժման ծախսերը

Գերմանիայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել ապահովել կորոնավիրուսով վարակված օտարեկրյա ծանր հիվանդների բուժման ծախսը:

«Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը նշել է, որ խոսքը բացառապես արտակարգ դեպքերին է վերաբերում՝ կապված կորոնավիրուսի հետ, երբ հարևան երկրների սեփական հնարավորություններ բավարար չեն:

Ներկայում Գերմանիայի բժշկական հաստատություններում բուժվում է ավելի քան 200 ծանր հիվանդ, որոնք կորոնավիրուսից ամենաշատ տուժած եվրոպական երկրներից են: Շպանի խոսքով, Գերմանիան ի վիճակի է և պատրաստ է անհրաժեշտության դեպքում ընդլայնել այդ աջակցությունը՝ օգնելու եվրոպացի հարևաններին: Նա նշել է, որ այդ նպատակով ծախսերը կարող են կազմել մինչև 20 մլն եվրո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930