Լևոն Մնացականյանին Ապրիլյան հանձնաժողովից դեռ չեն հրավիրել
168.am-ի հետ զրույցում ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի ոստիկանապետ Լևոն Մնացականյանն ասաց, որ Ապրիլյան ռազմական իրադարձությունները քննող ՀՀ ԱԺ հանձնաժողովից իրեն այս պահի դրությամբ չեն հրավիրել:
«Դեռ չեն հրավիրել»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ 2015-ի հունիսի 15-ին Լևոն Մնացականյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար, իսկ 2018թ. դեկտեմբերի 14-ին ազատվել զբաղեցրած պաշտոնից: