Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 44 նոր դեպք, մահացել է 1 մարդ. վարակվածների ընդհանուր թիվը 1111 է, մահվան դեպքերինը՝ 17
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 44 նոր դեպք, առողջացել է ևս 32 մարդ։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 66-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ։
Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ սրտի իշեմիկ հիվանդություն, որի հետևանքով ձևավորվել է վերին մեզենտերիալ զարկերակների թրոմբոէմբոլիա։ Կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա։ Ցավոք վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 44 նոր դեպք, առողջացել է ևս 32 մարդ։«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական…
Gepostet von Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն am Mittwoch, 15. April 2020