Բաժիններ՝

Թուրքիայում մզկիթներից միկրոֆոններ գողացող երիտասարդը ձերբակալվել է

Ստամբուլում 25֊ամյա երիտասարդը պարբերաբար մտել է մզկիթներ և գողացել մզկիթներում գործածվող միկրոֆոնները։ Ստամբուլի ոստիկանությունը ստացած բազմաթիվ ահազանգերի հետքերով հետաքննություն է սկել։

Ըստ ermenihaber.am-ի՝ վերջին անգամ երիտասարդը գողություն է արել Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում գտնվող Ջամբազիյե մզկիթից։

Իրավապահ մարմինները, հետևելով երիտասարդին, նկատել են, թե ինչպես է նաև տոպրակով շտապում դեպի խանութ։ Խուզարկությունից հետո նրա մոտ 7 հատ միկրոֆոն է հայտնաբերվել և առգրավվել։

Ավելի ուշ ցուցմունք տալուց երիտասարդը խոստովանել է, որ տարբեր ժամանակահատվածում 5 մզկիթ է թալանել։ Պատմել է, որ ապրում է փողոցներում, ծնվել է Գերմանիայում, իսկ գողոնը վաճառելով, թմրանյութեր է գնում։ Երիտասարդը կալանավորվել և նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930