Բաժիններ՝

Անգլիայում ցանկանում են ավելացնել փոխարինումների քանակը՝ վնասվածքները նվազագույնի հասցնելու համար

ԱՊԼ-ի և ցածր լիգաների ակումբների մարզիչները կողմ են կորոնավիրուսի պատճառով կասեցված մրցաշրջանի վերսկսումից հետո հանդիպումների ընթացքում փոխարինումների քանակի ավելացմանը:

Մարզիչները հիմնավորում են միտքն այն փաստով, որ առանց պատշաճ մարզումների և խիստ օրացույցի պայմաններում խաղացողների՝ վնասվածք ստանալու հավանականությունը կմեծանա, հայտնում է The Telegraph-ը:

ՖԻՖԱ-ի կամ ազգային ֆեդերացիաների հովանու ներքո անցկացվող խաղերում հիմնական ժամանակում փոխարինումների առավելագույն քանակը սահմանափակվում է երեքով: Լրացուցիչ ժամանակում թույլատրվում է չորրորդ փոխարինումը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930