«Ռեալը» չի կրճատի ֆուտբոլիստների աշխատավարձերը 10 տոկոսից ավելի
Հայտնի են դարձել Մադրիդի «Ռեալի»՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով ֆուտբոլիստների աշխատավարձերի հնարավոր նվազեցման պլանները:
Marca-ի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը, ինչպես նախկինում հաղորդվում էր, չի նախատեսում աշխատավարձերի կտրուկ նվազում: Առավելագույնը՝ 10%:
«Ռեալի» ղեկավարությունը կգնահատի ստեղծված իրավիճակի բոլոր տնտեսական հետևանքները և որոշում կկայացնի վերլուծության հիման վրա:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 70%-ով կրճատեց առաջին թիմի բոլոր ֆուտբոլիստների աշխատավարձերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը