Բաժիններ՝

Կառավարությունը պետք է հորդորի գործատուին, որպեսզի նա չազատի աշխատողին

«Մինչ տեղի ունեցած փոփոխությունները, գործատուներն էին մուծում սոցիալական վճարները և եկամտային հարկը, սակայն պարզեցված տարբերակում եկամտային հարկն ամբողջությամբ մնում է աշխատակիցների վրա, և հաջորդ տարվանից գործելու է հաշվարկի նոր սանդղակը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայրենական ապրանքարտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը:

«Կառավարությունը գործատուներին պետք է հորդորի, որպեսզի իրենց աշխատողներին աշխատանքից չազատեն: Սա այդ օրենքի 6-րդ հոդվածն է, որը, սակայն, վիճահարույց է: Ամեն դեպքում գործատուները կարող են ազատել (կրճատել) իրենց աշխատակիցներին՝ ունենալով սեփական պատճառաբանությունները: Հին աշխատող չունենալու պարագայում, սոցիալական վճարներն արդեն չի ավելացնի իր աշխատողների աշխատավարձին, որպեսզի նրանք չտուժեն: Այսօրվա գործազրկության պարագայում յուրաքանչյուր աշխատող քաղաքացի փորձում է պահպանել իր աշխատանքը, և կարող են մարդիկ լինել, որոնք կհամաձայնվեն աշխատավարձ չբարձրացնելու պարագայում պահպանել աշխատատեղը».- ասաց նա` հավելելով, թե այս հարցում հարկավոր է գործել  հստակ քայլերով:

«Պետք է կոնկրետ ձևավորված քաղաքականություն լինի գործատուների և կառավարության միջև»,- ավելացրեց Վ.Սաֆարյանը:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս