«Հպարտամտության» կամ «դուխիզմի» վտանգները. Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Հպարտամտության» կամ «դուխիզմի» վտանգները:

Բարդ է, իհարկե, հասկանալ, որ երկրում ընդունվող որոշումների ազդեցության գնահատում և վերլուծություն չի արվում:

Բարդ է հասկանալ, որ իշխանությունների քաղաքականության մշակման և իրականացման մեկնարկային և շարժիչ ստիմուլները, որևէ կապ չունեն ազգակենտրոն պետական շահերի հետ, քանի որ չկա այդ ինտելեկտուալ ընկալման ոչ պոտենցիալը և ոչ էլ մասնագիտական ունակությունն ու փորձը, իսկ քաղաքական շահադիտությունը գերակայում է:

Սրանք պատահական քաղաքական սիմպտոմներ չեն:

Սոցիալական անհավասարության և արդարության, էֆեկտիվ և փորձառու կառավարման հիմնախնդիրների լուծման ամենաուղիղ ճանապարհը սոցիալական լիֆտերի նպատակային և հետևողական կիրառումն է պետության կողմից, ինչը կառավարող էլիտաների թարմացման և չլճացման համար կարևորագույն նշանակություն ունի։

Այսպիսի կոնստրուկտիվ մոտեցումը ստեղծում է առաջին հերթին կառավարման արդյունավետ, կանխատեսելի, գիտելիքահենք, փորձառու, հաշվարկված, հասարակական տարբեր շահախնդիր խմբերի հետ համաձայնեցված քաղաքականություն մշակելու և իրականացնելու լայն հնարավորություններ։

Մեր իրականության մեջ վերնշված էվոլյուցիոն ճանապարհը հիմնավորապես վերափոխված է ռեվոլյուցիոն ճանապարհով: Մենք գործ ունենք «ռեակտիվ լիֆտերի » հետ, որտեղ վեր նշված պայմանները բացակայում են։

Արդյունքում նորօրյա քաղաքական էլիտան արդարացիորեն ունի հեղափոխական որակ ՝ «քաղաքացիական ակտիվիստից դառնալով պետական պաշտոնյա» համապատասխան պատկերացումներով՝ սեփական պատասխանատվության, իրավունքների, քաղաքականության և պետականության վերաբերյալ:

Վերջին իրադարձությունները` հատկապես վարչապետի քարոզարշավային հայտարարությունները, հատուկ դրության ընթացքում կառավարման մեթոդաբանության և վարքաբանության գծերը ինձ ևս մեկ անգամ համոզեցին, որ Հայաստանում ձևավորվել է մի իշխանություն, որը թերի պատկերացումներ ունի պետական քաղաքականության իրականացման պատասխանատվության վերաբերյալ։

Դեռևս 2000-ականերից Հայաստանում ձևավորվել են շահախնդիր հասարակական լայն խմբեր, որոնց քաղաքական իրողությունների մասին մտահորիզոնի և պատկերացումների հիմքում ընկած է մերժումը՝ ոչ թե քննադատական վերլուծությունը. ապամոնտաժումը և քանդումը ՝ ոչ թե ստեղծումը կամ բովանդակային այլընտրանքի մշակումը և առաջարկը։

Ցավոք սրտի, պետության և պետականության ընկալման առումով այդ շահախնդիր խմբերի մեծ մասը, որոնք այսօր ստանձնել են պետության կարևորագույն քաղաքական ինստիտուտների կառավարման և քաղաքականության մշակման գործառույթ ունեն ինտելեկտուալ և քաղաքական մենթալիտետի խնդիր։

Այդ խնդիրը կայանում է նրանում ,որ այս կառավարող խմբերը ունակ և պատրաստ չեն և չէին ոչ կառավարել, ոչ քաղաքականություն մշակել, ոչ էլ պատասխանատվություն կրել իրենց գործունեության և գործողությունների համար։ Նրանք հիմնականում քննադատել են և պայքարել առանց իրենց գործողությունների և թեզերի կամ հայտարարությունների համար պատասխանատու լինելու։

Պայքարել են իշխանությունների դեմ ունենալով օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, բայց չունենալով գերակայությունների արժեհամակարգ՝ նույնականացրել են պետություն և իշխանություն հասկացությունները։

Արդյունքում նախկին իշխանությունների դեմ պայքարի և պետության դեմ պայքարի սահմանազատումը ինտելեկտուալ առումով դժվար են անում, ինչը ծայրահեղ վտանգավոր է։

Այս պարբերական մերժման և այլընտրանքային առաջարկի բացակայությամբ «մշտական պայքարական» գործելաոճը և դիրքավորումը Փաշինյանի և «նրա թիմի» մոտ ձևավորել է քաղաքական բարդագույն իրողությունների թերընկալման պարբերական սինդրոմ, ինչը այսօր հանգեցնում է տարերային և հատկապես վերջին շրջանում՝ ցունգցվանգային քաղաքականության։ Արդյունքում նրանք դարձել են արդեն շատ «մտահոգ»:

Ստեղծվում է տպավորություն, որ Փաշինյանը ոչ թե կառավարում և ռացիոնալ ոլորտային զարգացման պետական քաղաքականություն է մշակում և իրականացնում, այլ թերթի խմբագրի տրամաբանությամբ ստեղծում է ԶԼՄ-ների համար քաղաքականությանը և իրեն վերաբերվող մեդիա կոնտենտ, որը պետք է սպառի «ժողովուրդը»։

Իսկ նախկին պայքարասեր, բայց այժմ իշխանական շրջանակները, որևէ կերպ չեն տեղավորվում այն նոր դերակատարության և առաքելության մեջ, որը ստանձնել են և այլևս պարտավոր են նստել՝ ոչ թե քայլել. աշխատել՝ այլ ոչ թե քննադատել և սևացնել. մշակել և ստեղծել՝այլ ոչ թե մերժել և չառաջարկել, վերջապես փողկապ կապել)))։

Արդյունքում խնդիրների մեջ են հայտնվում այդ առումով և սկսում հարցեր առաջացնել իրենց ընտրողների մոտ։ Իսկ հարցերը և վերապահումները դժգոհության տեսքով առաջիկայում ավելի են խորանալու։

Պետության ինստիտուցիոնալ հիշողության մերժումը, սևացումը, մոնիպուլյատիվ թերարժևորումը և ձևափոխումը (բայց սեփական քաղաքական շահից բխող երևույթների պահպանումը), ինչը նախկինում աջակցության ռեսուրսի հավաքագրման և ժամանակավոր պահպանման առումով արդյունավետ էր՝ այսօր այլևս չի աշխատում և «Նոր Հայաստան» թեզի պես շատ արագ մաշվել է:

Հ.Գ. Իմ լավ ընկերներից մեկը`ով նաև հրաշալի կառավարիչ է և իր գործի նվիրյալ, ունի այս ամենին մեկ «հանրահայտ» և ճիշտ պատասխան`«էհհհհ»:

«Հպարտամտության» կամ «դուխիզմի» վտանգները:,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Բարդ է իհարկե հասկանալ,…

Gepostet von Vladimir Martirosyan am Donnerstag, 26. März 2020

Տեսանյութեր

Լրահոս