«Հենց հիմա: Մեր նորը եկավ: Լսե՛ք, քանի տաք է: Լսե՛ք, էղնինք երկու կես»
«Բամբիռ» (The Bambir) հայկական ֆոլկ-ռոք խումբը «YouTube»-ի իր պաշտոնական էջում հրապարակել է «Էրկու կես» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Խումբը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է. «Հենց հիմա: Մեր նորը եկավ: Լսե՛ք, քանի տաք է: Լսե՛ք, էղնինք երկու կես»:
Հոլովակի հեղինակը Արման Քոչարյանն է: Երգը գրել է Նարեկ Բարսեղյանը: