Բաժիններ՝

Կորոնավիրոսով վարակակիրների մի մասին կտեղավորենք հյուրանոցներում. ՀՀ վարչապետ

Մարտի 26-ի դրությամբ Հայաստանում ունենք կորոնավիրուսով վարակված 290 վարակակիր, 2 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նրանցից 1-ն ԱՄՆ քաղաքացի է և ազգությամբ հայ չէ, մյուսը՝ ՀՀ քաղաքացի է: Երկուսն էլ գտնվում են տարիքային բարձր խմբում՝ 75 և ավելի և գտնվում են վերակենդանացման բաժնում: Ունեցել ենք 18 առողջացած քաղաքացի, մոտ 100 քաղաքացի էլ մեկուսացման ռեժիմից դուրս է եկել: Այս մասին այսօր Կառավարության նիստի մեկնարկին տեղեկացրեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով այսօրվա ընթացիկ խնդիրը, որն է՝ ճիշտ կառավարել մեր հիվանդանոցային հզորությունները և, քանի որ կան հիվանդներ, որոնք բուժում չեն ստանում հիվանդանոցներում, ապա նրանք կարող են մնալ հյուրանոցներում:

Վարչապետը նշեց, որ այդ հարցով արդեն քննարկում եղել  է և կայացվել է որոշում՝ թեթև դեպքերով  հիվանդներին տեղավորել հյուրանոցներում։

«Կփորձենք աշխատել հյուրանոցների հետ, որ այդ քաղաքացիներին  տեղավորենք այդ հյուրանոցներում՝ ապահովելով սնունդը և մնացած բաները: Էստեղ որոշակի բարդույթներ կլինեն, որ հյուրանոցները կվախենան իրենց հետագա բրենդի մրցունակության հետ կապված, սակայն, հիմա էլ կան դեպքեր, երբ ինչ-որ հիվանդություններով ապրող մարդիկ այդ հյուրանոցներում բնակվում են: Կբանակցենք այդ հյուրանոցների հետ, կփորձենք ինչ-որ գին պայմանավորվել: Այս պահի դրությամբ կորոնավիրուսի տարածման սցենարը վատագույն տարբերակով չի ընթանում»,- ասաց  վարչապետը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ խնդրեց հյուրանոցների և հյուրատների տնօրեններին կապ հաստատել Տուրիզմի կոմիտեի հետ, ներկայացնել իրենց գնային առաջարկները, վստահեցրեց նաև, որ կառվարությունը կհատկացնի որոշակի աջակցություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս