Բաժիններ՝

Լեհաստանում COVID-19-ի պատճառով երեք մարդ է մահացել

Լեհաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը աճել է՝ հասնելով 103 մարդու, երեք մարդ արդեն մահացել է, տեղեկանում ենք երկրի առողջապահության նախարարության Twitter-յան էջից:

«Կորոնավիրուսային վարակի տասը նոր դեպք կա»,- ասվում է հայտարարության մեջ:
Նախարարությունը հայտնում է, որ Լյուբլինի հիվանդանոցում կորոնավիրուսից մահացածներից մեկը 66-ամյա մի տղամարդ է:

Լեհաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Յարոսլավ Պինկասը նշել է, որ COVID-19 ունեցող 13 հիվանդ արդեն բուժվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս