Բաժիններ՝

ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել

ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել՝ կորոնավիրուսով պայմանավորված ստեղծված իրավիճակի պայմաններում վարկային պարտավորությունները կատարելու հետ կապված խնդիրների դեպքում դիմել սպասարկող բանկին:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Բոլոր այն քաղաքացիները, որոնք ստեղծված իրավիճակի պայմաններում տարբեր անհաղթահարելի` իրենցից անկախ հանգամանքների բերումով վարկային պարտավարությունները պայմանագրին համապատասխան կատարելու խնդրիներ կունենան, կարող են դիմել իրենց սպասարկող բանկին: Հայաստանի Հանրապետության կենտրանական բանկը հորդորել է առևտրային բանկերին ստեղծված իրավիճակում վարկառուների (օրինակ՝ հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող) վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում, իրականացնել հաղորդակցում՝ երկկողմանի համաձայնությամբ՝ անցանկալի արդյունքներից խուսափելու համար: Եվս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս, որ կապ հաստատվի բանկերի և վարկառուների միջև, իսկ ձեզ հետաքրքրող այլ հարցերի համար կարող եք զանգահարել ՀՀ Կենտրոնական բանկի թեժ գծին՝ 010592697 հեռախոսահամարով»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս