Վանաձորում ախտահանվում են տրանսպորտային ծառայություն իրականացնող մեքենաները
ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ախտահանիչ միջոցառումներ են իրականացվում տրանսպորտային ծառայություն իրականացնող մեքենաներում:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
«Սպիրտով ախտահանվում են Վանաձորում տրանսպորտային ծառայություն իրականացնող մեքենաները։ Խնդրում ենք՝ նույն գործողությունն իրականացնեն նաև տաքսի ծառայություն իրականացնող կազմակերպությունները»,- նշել է Ասլանյանը։