Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի պատճառով ուժը կորցրած է ճանաչել ՀՀ պատվիրակությունների մի քանի արտասահմանյան գործուղումների մասին իր որոշումները

ՀՀ վարչապետի որոշումներով ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ պատվիրակությունների արտասահմանյան մի քանի գործուղումներ: Որոշումները հրապարակվել են կառավարության egov.am կայքում:

Մանասավորապես, մարտի 12-ի որոշմամբ՝ ուժը կորցրած է ճանաչվել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին և նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանին Ֆրանսիա գործուղելու մասին որոշումը:

Վարչապետի՝ մարտի 11–ի որոշմամբ՝ ուժը կորցրած են ճանաչվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ պատվիրակություն և Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին Դանիայի Թագավորություն գործուղելու մասին որոշումները:

Վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից հաղորդում են, որ որոշումները պայմանավորված են կորոնավիրուսի տարածմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս