Երեխան ժամանակ առ ժամանակ անհանգստության դրսևորումներ է ունենում, բայց նրա հետ հոգեբաններ են աշխատում
Երեխան ժամանակ առ ժամանակ անհանգստության դրսևորումներ է ունենում, բայց նրա հետ հոգեբաններ են աշխատում:
Գյումրիում ծեծված 13-ամյա աղջնակի առողջական վիճակն արդեն կայուն է, նա կարողանում է խոսել: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հրապարակել է Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
«Դեռ վերակենդանացման բաժանմունքում է, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հսկողության տակ: Ժամանակ առ ժամանակ անհանգստության դրսևորումներ է ունենում, բայց երեխայի հետ հոգեբաններ են աշխատում: Առողջության մեջ կա դրական դինամիկա»,–գրել է նա:
#ԹԱՐՄԱՑՈՒՄ 12.03.2020❗️Գյումրեցի աղջնակի առողջական վիճակն արդեն կայուն է, կարողանում է խոսել: Դեռ վերակենդանացման…
Gepostet von Gev Derdzyan am Donnerstag, 12. März 2020