Իշխանությունը կորոնավիրուսի 3 նոր դեպքի մասին իմացել է վաղ առավոտյան. կան այլ դեպքեր ևս, որոնց մասին կտեղեկացնեն առաջիկա օրերին. Politik.am
Հայաստանի իշխանությունները կորոնավիրուսի 3 նոր դեպքի մասին իմացել են վաղ առավոտից:
Politik.am-ի՝ Առողջապահության նախարարության աղբյուրների փոխանցմամբ, այսօր առավոտյան 10-ին նախարար Արսեն Թորոսյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել և բոլորին ասել է, որ անցնում են արտակարգ ռեժիմի։
Նախարարը հրահանգել է թողնել մնացած գործերը և կենտրոնանալ կորոնավիրուսի վրա։
Ըստ նախարարության մեր աղբյուրի, դեպքերն ավելի շատ են, որոնց մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին: