Բաժիններ՝

Օտտավայում մեկնարկել է Առաջին Հայկական Փառատոնը

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, Կանադայի մայրաքաղաք Օտտավայում մեկնարկել է Առաջին Հայկական Փառատոնը. այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից:

 

Փառատոնի բացումը տեղի է ունեցել Օտտավայի քաղաքապետարանի դիմաց, որտեղ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը և Օտտավայի փոխքաղաքապետ Սթիվ Դերոշը հանդիսավոր արարողությամբ բարձրացրել են փառատոնի դրոշը:

 

Կարդացեք նաև

Սեպտեմբերի 14-ից 16-ը կայացող Օտտավայի Առաջին Հայկական Փառատոնը կոչված է ծանոթացնել Կանադայի մայրաքաղաքի բնակիչներին հայկական մշակույթին, ավանդույթներին, երգ ու պարին, խոհանոցին:

 

Փառատոնին մասնակցելու են պարախմբեր, երգչախմբեր Կանադայի մի շարք քաղաքների հայ համայնքներից, մատուցվելու է պատարագ, տեղի են ունենալու ջազ համերգներ, ներկայացումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930