Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՅԴ ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել համահայկական և տարածաշրջանային նշանակություն ունեցող հարցերի շուրջ։