Բաժիններ՝

ԱՄՆ 2008թ. ճգնաժամի դեմ պայքարի համար ծախսել է մոտ 13 տրլն դոլար

2008թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամը և նրան հաջորդող տնտեսության անկումը ԱՄՆ-ից խլել են ընդհանուր առմամբ ոչ ավել, ոչ պակաս 12,8 տրլն դոլար: Այդ մասին հայտնում է Better Markets ոչ առևտրային կազմակերպության կողմից իրակացված  ուսումնասիրության ցուցանիշները:

Համեմատության համար՝ դեռևս 2009թ. Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների՝ ճգնաժամի ընթացում իրականացված ծախսերը գնահատվել են 11 տրլն դոլար: Better Market-ի հաշվարկների համաձայն, ԱՄՆ-ի ՀՆԱ-ն ճգնաժամի պատճառով 2008-2018թթ. ընկած ժամանակաշրջանում  կկրճատվի նվազագույնը 7,6 տրլն դոլարով: Բացի այդ, երկրի ղեկավարությունը ստիպված էր ֆինանսավորել երկրի բանկային և տնտեսության ոլորտը՝ 5,2 տրլն դոլարով, որպեսզի խուսափի առավել մեծ անկումից:

Ուսումնասիրության հեղինակները փաստում են, որ կորուստների թիվը ավելի մեծ է: Այդպես է նշված ուսումնասիրության մեջ. «Բարդ է գնահատել տասնյակ միլիոնավոր ամերիկացիների բարոյական վնասները, որոնք ճգնաժամի պատճառով կորցրել են իրենց խնայողությունները, անշարժ գույքը և աշխատանքը»:

Better Markets-ի տվյալներով, ամերիկյան տնային տնտեսուհիների եկամուտները 2007-2010թթ. ընկած ժամանակահատվածում նվազել են 40 տոկոսով, 2010թ. աղքատության նիշին հասած ԱՄՆ բնակչության թվաքանակը աճել է մինչև 46,2 տոկոս՝ հասնելով վերջին կես դարի  առավելագույն ցուցանիշին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս